Ներքին 5 տարի առաջ - 19:31 12-07-2021

Հայաստանում բնակվող անձինք հուլիսի 12-ից կազատվեն Շվեդիա մուտքի արգելքից

Հայաստանում բնակվող անձինք ս․թ․ հուլիսի 12-ից կազատվեն Շվեդիա մուտքի արգելքից: Այս մասին հայտնում է Շվեդիայի դեսպանությունը Երևանում։

Համաճարակային իրավիճակի բարելավման շնորհիվ՝ երկուշաբթի՝ հուլիսի 12-ից, Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքը ամբողջությամբ կվերացվի։ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։

«Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձիք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել մոտակա Շվեդիայի դեսպանություն, որը տրամադրում է վիզաներ։ Ցանկության դեպքում ՀՀ կացություն ունեցող անձիք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատանը՝ կապ հաստատելով Ռուսաստանում գտնվող VFS Global գրասենյակներից որևէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։

Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը վիզաներ չի տրամադրում և վիզայի հայտեր չի ընդունում»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից