Սպորտ 5 տարի առաջ - 03:02 12-07-2021

Իտալիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակչում հաղթեց Անգլիային ու երկրորդ անգամ հռչակվեց մայրցամաքի չեմպիոն։

Առաջին անգամ իտալացիները Եվրոպայի չեմպիոն են հռչակվել 1968 թվականին։ 2000 և 2012 թվականներին Իտալիան խաղացել է մրցաշարի եզրափակիչներում։

Անգլիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ էր խաղում Եվրո-ի եզրափակչում։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին․ հեռահար հարվածով անգլիացիների պաշտպան Լյուկ Շոուն գնդակն ուղարկեց դարպասի աջ անկյունը և թիմին հանդերձարան ուղարկեց հաղթողի կարգավիճակով։

Իտալացիները, սակայն չընկճվեցին ու մեկը մյուսի հետևից հուժկու հարվածներ էին հասցնում Փիքֆորդի դարպասին, որոնցից միայն մեկը հասավ նպատակակետին։ 67-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մոտ տարածությունից անգլիացիների դարպասը գրավեց իտալացիների պաշտպան Լեոնարդո Բոնուչին։

Հիմնական ժամանակի մնացած մասում գոլեր այլևս չարձանագրվեցին ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ ևս խաղացողները չկարողացան գտնել մրցակից թիմի դարպասը տանող ճանապարհն ու պատմության մեջ երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով։

Իտալացիների կազմում Բելոտիի հարվածը հետ մղեց Փիքֆորդը, իսկ Անգլիայի կազմում Ռեշֆորդի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին ու հետ մղվեց, իսկ Ջանլուիջի Դոնարուման հետ մղեց Ջեյդոն Սանչոյի հարվածը, ապա հաջորդիվ գնդակին մոտեցած Ժորժինյոյի հարվածից հետո հիանալի գործեց Փիքֆորդն ու հետ մղեց գնդակը, բայց Սակայի հարվածից հետո Դոնարուման տիրեց գնդակին ու Իտալիան հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում