Ներքին 5 տարի առաջ - 21:27 09-07-2021

Ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի այսօրվա նիստը հետաձգվեց

Սահմանադրական դատարանում այսօր մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող չորս քաղաքական ուժերի` «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսակցությունների և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումի քննությունը։

Նիստին բոլոր ինը դատավորներն էլ մասնակցել են: Դիմումի պատասխանող կողմ է հանդիսանում ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ են դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, երրորդ կողմ է ներգրավվել ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Նիստը հետաձգվեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ելույթի կեսից, և այն կշարունակվի վաղը՝ ժամը 10։00-ից։

Այսօրվա նիստը տևեց մի քանի ժամ, նիստին միջնորդություններ եղան, ընդմիջում, ՍԴ-ն մեկ անգամ էլ հեռացավ խորհրդակցական սենյակ` գործի նյութերի հետազոտման կարգը որոշելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ