Ներքին 5 տարի առաջ - 17:12 27-06-2021

ԿԸՀ-ն մերժել է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմում-բողոքները

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմում-բողոքների քննարկման արդյունքում ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշել է մերժել դրանք։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ներկայացնելով հանձնաժողովի որոշումը, հայտնել է, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել կարելի է միայն այն դեպքում, երբ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը։

«Այսինքն` խախտումների պարզ թվարկումը բավարար չէ։ Պահանջվում է ապացուցել, որ այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրության իրական պատկերը»,– ասել է Մուկուչյանը։

ԿԸՀ-ն միաձայն քվեարկությամբ հաստատեց երեք քաղաքական ուժերի դիմումները մերժելու որոշումը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից