Արտաքին 5 տարի առաջ - 15:17 09-07-2021

Ավստրիայում դպրոցականներ տեղափոխող գնացքն ընկել է գետը. կա 17 տուժած

Ավստրիական Ալպերում դպրոցականներ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից և ընկել գետը, ինչի հետևանքով տուժել է 17 մարդ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Վթարը տեղի է ունեցել Մուր գետի հովտում՝ երկրի կենտրոնական մասում: Տեղի փրկարար ծառայության ղեկավարը հայտնել է, որ գնացքում եղել է 54 երեխա, նրանցից 17-ը ստացել են աննշան վնասվածքներ:

Նշվում է, որ երեխաներին արագ դուրս են հանել ջրից, մնացած երեխաներին դուրս են բերել գնացքից: Այս պահին գնացքի՝ ռելսերից դուրս գալու պատճառը չի նշվում: Ըստ առկա տեղեկությունների՝ ռելսերը կարող էին վնասված լինել փոթորկի և ամպրոպի պատճառով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին