Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:05 09-07-2021

Ապացուցման բեռը կրելու է պատասխանող կողմը. Արծվիկ Մինասյան

ՍԴ-ն իր աշխատանքային որոշմամբ ներգրավել է մի շարք պետական կազմակերպությունների, որոնք պետք է տեղեկատվություն ներկայացնեն եւ պատասխաններ հնչեցնեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, առնվազն այս փուլում չափազանց կարեւոր է, որ ՍԴ հնչեն այդ հարցերի պատասխաններ, օրինակ Նիկոլ Փաշինյանը իրավունք ունե՞ր շարունակել երկրի կառավարություն ղեկավարել, միաժամանակ գործադրեր նման ծավալի վարչական ռեսուրսներ, լծակներ եւ իրականացնել, ըստ էության, պետական ընտրակաշառքը:

«Հուսանք, որ ՍԴ-ն կկայացնի իրավունքի վրա հենված որոշում, այլ ոչ թե քաղաքական կոնյուկտուրայից ելնելով կձգտի հերթական արջի ծառայությունը կատուցել մեր պետականությանը»,-ասաց Մինասյանը:

Հարցին, թե ո՞նց են ապացուցելու, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, նա պատասխանեց. «Ապացուցման բեռը կրելու է պատասխանող կողմը: Այսինքն իրենք պետք է ապացուցեն, որ ընտրություններն ապահովել են Սահմանադրության 7-րդ հոդվածով նախատեսված ընտրության բոլոր սկզբունքներին համապատասխան:

Խնդիրն այն է, որ մենք պատշաճ ձեւով ներկայացրել ենք, որ այդ խախտումներն ունեցել են զանգվածային բնույթ, կազմակերպված են եղել եւ ամենակարեւորը, ինքն այնքան է այլանդակել ընտրության արդյունքները, որ որեւէ իրական պատկեր այսօր անհնար է ունենալ հասարակության մոտ առկա տրամադրությունների:

Առնվազն գոնե այն մասով, թե ի վերջո, քանի ուժ կարող էին հաղթահարել նվազագույն սահմանը»:

Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է 4 քաղաքական ուժերի դիմումները, որոնք վիճարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները: Այդ ուժերն են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին