Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 22:39 12-07-2021

Գործում է զուտ մարդկային վրեժխնդրությունը․ Արծվիկ Մինասյան

«Այս ամենը կոչվում է իրավական «բեսպրեդելություն», որևէ իրավունք, որևէ օրինականություն, օրենք այստեղ չի գործում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Մեղրիի նախկին քաղաքապետի Մխիթար Զաքարյանի կալանքի միջնորդության քննությանը։

«Այստեղ գործում է իշխանությունը բռնազավթած մի խմբի կամայական վարքագիծ՝ ուղղված նրանց, ովքեր համարձակություն են ունեցել դեմ արտահայտվել ազգադավ վարքագծին, մարդկանց»,- ասաց նա և զավեշտ համարեց այս գործում իրավական հիմքերի մասին խոսելը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, ոչ միայն ազնիվ մարդկանց ընդվզումը պետք է առաջացնի, այլ նաև բոլոր այն միջազգային կառույցների, որոնք այլ դեպքերում կուրծք են ծեծում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իսկ այսօր լռում են։ Ըստ նրա՝ այս ամենով փորձում են վախ սերմանել, կոտրել պայքարողների դիմադրությունը։ «Այստեղ գործում է զուտ մարդկային վրեժխնդրությունը»,- ասաց նա և նշեց, որ այս սանձարձակությունը բոլոր սահմաններն անցել է։

Արծվիկ Մինասյանը նաև ասաց, որ ոչ միայն իրավական համակարգում են իրենց գործողությունները հետևողական լինելու, այլ նաև օրենսդիր մարմնում, փողոցում, ՏԻՄ ընտրություններում։ «Բոլոր այն մարդիկ, որոնք այսօր հլու, հնազանդ կատարում են ապօրինի հանձնարարականներ կամ լռում են և լռելյայն համաձայնություն են տալիս այս ապօրինություններին, վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության»,- հավելեց Մինասյանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին