Սպորտ 5 տարի առաջ - 09:33 09-07-2021

Ռոման առաջին մարզումն է անցկացրել Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ․ տեսանյութ

Իտալական Ռոման առաջին մարզումն է անցկացրել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

32-ամյա Մխիթարյանը պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ 18 ամիս (2016-2018-ը) խաղացել է անգլիական Մանչեսթեր Յունայթեդի կազմում և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Իտալիայի ավարտված առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա Ռոմայի լավագույն ռմբարկուն էր ավարտված մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ Ռոման Իտալիայի անցած առաջնությունում գրավել է 7-րդ տեղը։ Ժոզե Մոուրինյոյի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ նախատեսված է մինչև 2024թ. հունիսի 30-ը։

<iframe width="843" height="474" src="https://www.youtube.com/embed/0PFgPH7PDZg" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը