Սպորտ 2 տարի առաջ - 10:02 16-10-2023

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում։ Մարզման կադրերը հրապարակել է ՀՖՖ-ն։

Այսօր մեր ընտրանին Սկոպյեից կտեղափոխվի Ստրումիցա, որտեղ կանցկացնի նախախաղային մարզում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: