Խոսք 5 տարի առաջ - 17:57 08-07-2021

«Հայաստանցի» և «արցախցի» տարբերակմանը մեր հանրությունը պետք է միանգամից ու շատ կոշտ արձագանքի. քաղաքագետ

Քաղաքագետ Սարո Սարոյանի հետ զրուցել ենք ներհայաստանյան կարևոր օրակարգերից մեկի՝ «հայաստանցի» «արցախցի» տարբերակման մասին:

Նրա փաստմամբ, տարանջատում մտցնելու այս քաղաքականությունը նոր չէ, այն սերում է դեռևս 90-ականներից և պարբերաբար շարունակում է ծագել ներհայաստանյան օրակարգում:

«Այս խոսույթն ունի հստակ շահառուներ,-նշեց քաղաքագետը,- արտաքին քաղաքական որոշակի շրջանակներ մշտապես ցանկանում են տարբեր գործիքներով այս թեման արծարծել և հայկական օրակարգ նետել»:

Քաղաքագետը նշեց, որ բնականաբար այս ուղղությամբ ձեռնարկված քայլերն իրենց հետևանքներն անշուշտ ունենում են:

«Հետպատերազմյան շրջանում էլ մենք հերթական անգամ տեսնում ենք «հայաստանցի» «արցախցի» տարբերակման դեպքեր, որոնք դրսևորվում են որոշակի փաստեր վկայակոչելու, ՀՀ-ի ու ԱՀ-ի միչև որոշակի խրթին հարցեր բարձրաձայնելու միջոցով»,-նկատեց վերլուծաբանը՝ փաստելով, որ նմանատիպ առիթներն օգտագործվում են այդ տարբերակման տիրույթում քարզոչություն իրականացնելու նպատակով:

Քաղաքագետի կարծիքով, այս ամենի բուն նպատակն է Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտայնության մեջ վերակողմնորոշման իրականացումը, ինչպես նաև Մայր Հայաստանի հետ արցախահայության կապի թուլացումը և բոլորվին այլ շահառու խմբերի հետ կապի ամրապնդումը:

«Այս ամենն իրագործելու համար պետք է նաև, որ բուն հայաստանցիներն էլ հեռավորություն պահպանեն արցախահայությունից և հավատան իրականության հետ աղերս չունեցող բոլորովին այլ բաների, քան նրան, ինչ մեր պատմական ժառանգությունն է»,-ասաց քաղաքագետը:

Այս համատեքստում Սարո Սարոյանը նշեց, որ ինչպես մեր շուրջը, այնպես էլ աշխարհում նմանատիպ քաղաքականությունը հաճախ է կիրառվում, օրինակ՝ եզդիների և քրդերի դեպքում:

«Մեր հանրությունը պետք է ողջամիտ լինի և նման մարտահրավերներին միանագամից շատ կոշտ արձագանքի՝ հասկանալով, որ դա նրա համար է արվում, որ հիմնավորվի Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու փորձը»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:

Նրա պնդմամբ, սա անհրաժեշտ է, որպեսզի աշխարհաքաղաքական տարբեր սուբյեկտներ հիմնավորեն, թե ինչու Արցախը չպետք է գտնվի Հայաստանի կազմում:

«Այս ամենի մի մաս է նաև այն, որ բերվում են ինչ-որ առումով էթնիկ տարբերություններ և դրանով փորձում են սեպ խրել արցախահայության և աշխարհասփյուռ հայության միջև»,-նկատեց քաղաքագետը:

Անդրադառանալով այն հարցին, թե ովքեր են այս ամենի «պատվիրատուները», մեր զրուցակիցը նշեց վերջին հարյուրամյակում տարածաշրջանի երկու գլխավոր խաղացողների՝ Թուրքիայի և Ռուսաստանի անունները:

«Նման կարգի տարանջատում մտցնելու այլ շահառուներ չկան»,-փաստեց Սարո Սարոյանը:

Նրա խոսքով, խնդիր կա Արցախյան կոնֆլիկտն հանգուցալուծել ի սպաս թուրք-ադրբեջանական շահերի, քանի որ Ռուսաստանը միշտ այդպես է դիտարկել Ադրբեջանին իր քաղաքական ուղեծրում պահելու և Թուրքիայի հետ հարաբերություն կառուցելու օրակարգը:

«Սա եղել է հարյուր տարի առաջվա օրակարգ և այսօր ևս շարունակում է օրակարգ մնալ,-ասաց քաղաքագետը,- այս օրակարգի խանգարող հանգամանքն իր բուն տարածքում ապրող արցախահայությունն է»:

Վերլուծելով Նախիջևանի օրինակը՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ եթե մի տարածքում հայությունն այլևս չի բնակվում, ապա բավական բարդ է այդ տարածքների նկատմամբ Հայաստանի իրավազորությունը տարածելը:

«Բոլովին այլ բան է, երբ տարածքում հայությունը շարունակում է բնակվել, և դա դառնում է առաջնային պայման՝ քաղաքական որոշակի ծրագրեր իրականացնելիս,-պարզաբանեց քաղաքագետը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների