Ներքին 5 տարի առաջ - 11:49 08-07-2021

Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի կյանքում․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա` հուլիսի 8-ի նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի կյանքում:

«Սկսել է իր գործունեությոնը պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի ու բնույթի ոստիկանություն է, ընդ որում, բառիս թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրականացնում 698 պարեկային ոսստիկաններ և այդ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, որոնք նախկինում ոստիկանությունում չեն աշխատել:

«Այդ բարեփոխումը մենք ծրագրել էին դեռևս 2019 թվականին, 2020-ին կայացվեցին որոշումներ, դրանց կայացումը զուգորդվեց ու զուգորդվում է որոշակի բարդություններով, սա մեր շատ մանրամասն, մինչև վերջին դելատը պլանավորած բարեփոխումներից է, բայց կյանքը միշտ իր հետ բերում է չնախատեսված իրադարձություններ», – ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ իրենք ժողովրդից ստացել են մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագիրն իրականցրել են միջազգային գործընկներերի աջակցությամբ:

«Այդ առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Համաշխարհային բանկին գործընթացին աջակցելու համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ոստիկանապետ Վահե Ղազարյանին, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին, նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին, ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանին, Ոստիկանության ակադեմիայի պետին, Պարեկային ոստիկանության պետին», – ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին