Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:27 08-07-2021

Տպա­վո­րու­թյուն է՝ կար­ծես Հա­յաս­տա­նը լի­ա­կա­տար մե­կու­սաց­ման մեջ է. Փաստ

Փաստ օրաթերթը գրում է

Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում, երբ պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի հիմնական դասավորությունը ի վնաս Հայաստանի է փոխվել, արտաքին քաղաքականությանը նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը հատուկ նշանակություն է ստանում։ Պետք է նկատի ունենալ, որ մինչ Հայաստանը հետընտրական շոկի մեջ է, Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են առավել արդյունավետ օգտագործել ժամանակը սեփական դիրքերն ամրապնդելու և երկկողմ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Դրա համար էլ այս երկու երկրները գրեթե ամեն շաբաթ անընդմեջ համատեղ զորավարժություններ են կազմակերպում, հանդես են գալիս տարբեր ուղղություններին վերաբերող նախաձեռնություններով, որոնց նպատակն է տարածաշրջանային տրանզիտիվ, էներգետիկ, տնտեսական ու ռազմաքաղաքական առումով կարևոր դերակատարության ստանձնումը։ Այս համատեքստում պատահական չէ, որ թուրքական և ադրբեջանական կողմերը ակտիվ աշխատում են Միջին Ասիայի, ԵՄ երկրների, Պակիստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և այլ պետությունների հետ։ Ընդ որում, մեծ թվով երկրներ իրենց աջակցությունն են հայտնում Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ առաջ քաշված տարածաշրջանային վեցակողմ (3+3) համագործակցության ձևաչափին, որին նախատեսվում է նաև Հայաստանի մասնակցությունը։

Այս ամենը նշանակում է նաև այն, որ Թուրքիան դառնում է օրակարգ թելադրող։ Երկրներ կան, որոնք անգամ փորձում են զարգացնել Թուրքիայի կողմից ներկայացված առաջարկը և տեղ գտնել այդ ձևաչափում։ Օրինակ՝ Ղրղզստանն առաջարկում է, որ Հարվային Կովկասում առաջարկվող համագործակցության հարթակին միանան նաև Կենտրոնական Ասիայի երկրները՝ արդեն «5+3» ձևաչափի ներքո։ Եվ միջազգային մակարդակով թուրք-ադրբեջանական առաջարկների առաջխաղացումը ինչ-որ առումով նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք է, որպեսզի հայկական կողմը նախ և առաջ տեղի տա ադրբեջանա-թուրքական տանդեմի պահանջներին, ապա մոռացության մատնի Արցախյան հիմնախնդիրը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատի, սակայն նրանց իսկ նախընտրած պայմաններին համապատասխան։ Արտաքին քաղաքական դաշտում առկա այսպիսի իրավիճակում Հայաստանը, կարծես թե, մեկուսացման մեջ է հայտնվել՝ բացի մի քանի աննշան նախաձեռնություններից, իսկ երկրում գերիշխում է բացառապես ներքաղաքական օրակարգը։

Տպավորություն է, թե Հայաստանը առանձնահատուկ ջանքեր չի գործադրում գործընկերների հետ համագործակցության ընդլայնված և համապարփակ նախաձեռնություններով հանդես գալու ուղղությամբ։ Սակայն որպեսզի արտաքին գործընկերները շահագրգռված լինեն Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, պետք է նախ՝ հայկական կողմն իրենից արժեք ու ուժ ներկայացնի։ Եվ անգամ կարելի է հենց այս տրամաբանության ներքո դիտարկել հայադրբեջանական սահմանի հարցով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը։ Վաղուց ժամանակն է դասեր քաղելու և լուրջ հետևություններ անելու համար։ Այնինչ, մեր իշխանությունները չեն գիտակցում պահի լրջությունը։

Նրանք ընդամենը թոզ փչելով և քամի ցանելով են զբաղված, գումարած բամբասանքի մակարդակով շփումները գործընկերների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հետ: Իրենց ընդդիմադիրների գլխավերևում մուրճ ճոճելու, քաղաքական վենդետաների շուրջ օրակարգ ստեղծելու ու իրենց հետագծով չքայլող համայնքապետների հետևից ընկելու փոխարեն, իշխանությունները պետք է ամենահրատապ հարցերով զբաղվեն, որոնց միջոցով հնարավոր կլինի դիմագրավել ահագնացող արտաքին մարտահրավերներին ու սպառնալիքներին։ Օրինակ՝ պետք է արտաքին քաղաքական բլոկում պրոֆեսիոնալ թիմ ձևավորել, համախմբել Հայաստանում առկա պոտենցիալը, կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ կենտրոնացնել սփյուռքի ունեցած ներուժը և ձևակերպել այն առանցքային խնդիրները, թե, ի վերջո, ինչ նպատակների ենք ցանկանում հասնել։

Մյուս կողմից էլ՝ օրախնդիր են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին և ռազմատեխնիկական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելը, հարևանների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելը, ինչպես նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ հարաբերություններում նոր օրակարգի ձևավորումը։ Աշխատանքի ահռելի տարածք կա նաև Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունից դժգոհ երկրների հետ (Հունաստան, Կիպրոս, ԱՄԷ, Եգիպտոս) հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ։ Ի վերջո, մեզ համար ուղղակի անհրաժեշտություն է թուրք-ադրբեջանական տանդեմին հակադիր ուժային առանցքի ձևավորումը։ Պատմական փորձը հաշվի առնելով՝ հարկ է գիտակցել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը միայն ուժի լեզուն է հասկանում։ Այլապես նրանց համար ինչքան ավելի ակներև է դառնում Հայաստանի անկարողությունը, այնքան նրանք սանձարձակ ու լկտի են դառնում։

Մանրամասները՝ Փաստ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին