copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:24 07-07-2021

Լիտվան ԵՄ-ին կոչ է արել աջակցել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի եվրաինտեգրմանը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ԵՄ-ին կոչ է արել աջակցել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի եվրաինտեգրմանը: Ինչպես հայտարարել է Նաուսեդան Լիտվայի մայրաքաղաքում անցկացվող Ուկրաինայում բարեփոխումների հարցով միջազգային խորհրդաժողովում, Վիլնյուսը պատրաստ է օգնել Կիևին եվրաինտեգրման ճանապարհին:

«Լիտվան պատրաստ է իր փորձով կիսվել Ուկրաինայի հետ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ճանապարհին»,- ասել է Նաուսեդան:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա նշել է, որ այդ ճանապարհին Ուկրաինային սպասում են ոչ հեշտ փորձություններ: