ԵՄ-ն սկսել է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության դիմումների քննարկումը
copy image url

ԵՄ-ն սկսել է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության դիմումների քննարկումը

Արտաքին 3 տարի առաջ - 21:51 07-03-2022
Եվրամիությունը երկուշաբթի պաշտոնապես սկսել է քննարկել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ միությանն անդամակցելու դիմումները:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի համատեքստում այս քայլը որոշակի խորհրդանշական նշանակություն ունի, բայց դա ընդամենն առաջին քայլն է մի գործընթացի, որը կարող է երկար տարիներ տևել, և որի արդյունքը ոչ մի կերպ երաշխավորված չէ։

Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, վկայակոչելով ֆրանսիացի դիվանագետներին, երկուշաբթի Բրյուսելում ԵՄ դեսպանները պաշտոնապես խնդրել են Եվրահանձնաժողովին գնահատել հետխորհրդային այս երեք երկրների հայտերը։

Նույնիսկ այդ գնահատականն ինքնին կարող է երկար տարիներ պահանջել Եվրահանձնաժողովի համար, էլ չասած այն ​​բարեփոխումների մասին, որոնք պետք է իրականացվեն, որպեսզի ԵՄ բոլոր 27 երկրները համաձայնեն ընդունել իրենց շարքերում նոր պետություն:

Ձեզ գուցե հետաքրքրի