Ներքին 5 տարի առաջ - 18:04 07-07-2021

Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել ՀՔԾ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որն ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում, բերման է ենթարկվել ՀՔԾ:

Հիշեցնենք, որ այսօր Քարահունջ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ-ի ներկայացրած բողոքի քննությանը դատարան էր եկել նաև Առուշ Առուշանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի հարուցված քրգործի վերաբերյալ, Առուշանյանն ասել էր, որ սուտ և կեղծիք է՝ այն գումարները, որոնք Ավետյանը փոխանցել է, առանձնացված են եղել բյուջեի առանձին տողով: Ավետյանը չէր կարող փոխանցումներ անել, քանի որ նա չունի նման լիազորություն:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն զրույցների վերաբերյալ, որ այս ձերբակալության նպատակն իրեն դատապարտելն է, որպեսզի չխոչընդոտի Մեղրիի միջանցքի շինարարությանը, Առուշանյանը պատասխանել էր, որ ինքն էլ է հակված այդ կարծիքին, քանի որ գիտեն, որ եթե սկսեն այդ շինարարությունը, իրենք խոչընդոտելու են. «Եթե ուզում են, որ ես բանտ նստեմ, ես կնստեմ, միայն թե ամեն օր չվախեցնեն Գորիսի բնակիչներին»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի