Վրացիներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը. ԱՄՆ պետքարտուղարություն
copy image url

Վրացիներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը. ԱՄՆ պետքարտուղարություն

Արտաքին 3 տարի առաջ - 13:25 07-07-2021

«Մենք դատապարտում ենք հուլիսի 5-ին Վրաստանում բռնությունները քաղաքացիական հասարակության ակտիվիստների, հասարակության ներկայացուցիչների և լրագրողների դեմ»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:

Ըստ նրա՝ աշխարհի ցանկացած այլ ժողովրդի նման վրացիները նույնպես իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, նույնիսկ եթե դա հակասական է: Այդ մասին գրում է Վրաստանի առաջին ալիքը:

«Մենք կցանկանայինք հիշեցնել Վրաստանի քաղաքական ղեկավարներին, իրավապահ մարմիններին և հաստատություններին իրենց պարտականությունների մասին՝ պաշտպանել բոլոր նրանց, ովքեր իրականացնում են իրենց սահմանադրական իրավունքները, պաշտպանել լրագրողներին, որոնք օգտագործում են մամուլի ազատության իրենց իրավունքը, և հրապարակայնորեն դատապարտել բռնությունները»,- նշել է Փրայսը:

Ի դեպ, միջադեպի վերաբերյալ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն այլ երկրների դեսպանությունների հետ համատեղ հայտարարություն է տարածել: