Մամուլ 5 տարի առաջ - 12:13 07-07-2021

Հայաստանում քանի մարդ է ծնվել և մահացել այս տարի. Ժողովուրդ

«Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին մահացել է 14 հազար 337 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-մայիսին մահացածների թիվը կազմել է 11 հազար 548, 2019-ին 11 հազար 795 մարդ է մահացել, այսինքն՝ 2770-ով ավելացել է մահացածների քանակը:

Պաշտոնական տվյալներով՝ հունվար-մայիսին Covid-19-ից մահացել է 2141 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ վիրուսը նոր էր շրջանառվում՝ 118։ Բացի այս, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված՝ 2020թ. հունվար-հուլիսի ժողովրդագրական որոշ ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով։

Մյուս կողմից՝ Հայաստանում ծնվածների թիվն է ավելացել. այս տարվա առաջին հինգ ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 14 հազար 318, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 12 հազար 799, 2019-ին՝ 13 հազար 322, այսինքն՝ ծնվածների քանակն 1519-ով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում