Սպորտ 5 տարի առաջ - 12:08 07-07-2021

Վերաբացվել է Արոնյանի և Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը

Երեք տարվա դադարից հետո վերաբացվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը:

Այս մասին հայտնեց Հայաստանի շախմատի հավաքականի անդամ oլիմպիադաների բազմակի հաղթող Գաբրիել Սարգսյանը: Վերջինս փաստեց, որ այսուհետև գրոսմայստերական դպրոցը կգործի «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Դպրոցում աշակերտների հետ կաշխատեն Արման Փաշիկյանը, Աշոտ Նադանյանը և Աշխեն Սանոյանը:

«Փոփոխությունն այն է, որ առաջ դպրոցը պետական էր, իսկ հիմա ոչ: Մենք շարունակելու ենք մնալ շախմատիստների կողքին անկախ ամեն ինչից, որ եղավ նախորդ տարիներին»,-ասաց Սարգսյանը:

Ուսումնական կենտրոնում սովորելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև այն պատանի շախմատիստներն ու շախմատիստուհիները, ովքեր կցանկանան ստանալ շախմատային գիտելիքներ, խորացնել դրանք:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում