Մամուլ 5 տարի առաջ - 09:11 07-07-2021

Ի՞նչ են քննարկել Վիկտոր Սողոմոնյանն ու Միքայել Մինասյանը. Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ով հաճախ է Մոսկվա մեկնում, քանի որ դասախոսում է մոսկովյան բուհերից մեկում, նախօրեին կրկին մեկնել է Մոսկվա։ Սակայն նրա այցերը ոչ միայն զուտ աշխատանքային պարտականությունների շրջանակում են, այլեւ նա երբեմն քաղաքական հետաքրքիր հանդիպումներ է ունենում ռուսաստանյան եւ հայաստանյան քաղաքական դաշտի տարբեր դերակատարների հետ։

Օրերս նրան տեսել են Մոսկվայի Ararat Park Hyatt հյուրանոցի ռեստորանում սրճելիս՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։ Նրանց նկատած մեր հայազգի հայրենակիցը, հավանաբար, չի թաքցրել իր հետաքրքրասիրությունը, եւ Վիկտոր Սողոմոնյանն ու Միքայել Մինասյանը, նկատելով, որ իրենց ճանաչել են, տեղափոխվել են ավելի ապահով տարածք։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սողոմոնյանից, թե ինչ թեմա են քննարկել ինքն ու Միքայել Մինասյանը, սակայն մեր նամակները մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում