Մամուլ 5 տարի առաջ - 08:56 07-07-2021

Պետական դավաճանությո՞ւն, թե հումանիզմ. Հրապարակ

«Ականապատ դաշտերի քարտեզները պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիաներ են՝ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ նշելով, որ այդ քարտեզները գտնվում են ՊՆ տնօրինման ներքո։ Սակայն և՛ նա, և՛ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրաժարվեցին այս թեմայով խոսել՝ նշելով, որ այդ քարտեզներին «դոստուպ» ունեցել են միայն այն մարդիկ, ովքեր լիազորված են եղել տիրապետելու պետական գաղտնի ինֆորմացիայի։ Իսկ կա՞ իրավունք՝ դրանք հանձնելու թշնամուն։ «Ես չգիտեմ, հարցրեք ՊՆ-ին։ Դուք մտածում եք, որ ես գաղտնի ինֆորմացիայի մասին պիտի խոսե՞մ»,- ասաց Օհանյանը։

Հիշեցնենք․ անցած շաբաթ օրը հայ ռազմագերիների 15 հոգանոց խումբ վերադարձավ՝ կրկին ականապատման քարտեզների հանձնման դիմաց. այս անգամ՝ Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի, շաբաթներ առաջ էլ գերիների մի խմբի դիմաց ադրբեջանական կողմին էր հանձնվել Ակնայի քարտեզը։

Ի դեպ, մասնագետներն իշխանության այս քայլը գնահատում են որպես Քրեական օրենսգրքով նախատեսված պետական դավաճանություն՝ «թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը․․․ որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

Սակայն այս օրերին ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ֆրանսիայի կողմից հնչեցին հայտարարություններ, որտեղ նրանք «ողջունում են մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով Ադրբեջանին տեղեկություններ փոխանցելու Հայաստանի որոշումը»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում