Ուրարտուն այսօր Երևան-Մարիբոր ուղիղ չվերթով մեկնել է Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում ուժերը կչափի Մարիբորի հետ։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ուրարտուն Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։