Խոսք 5 տարի առաջ - 11:25 04-07-2021

Արմեն Սարգսյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Բայդենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Բազում զրկանքների գնով ձեռք բերված անկախությունը, ինչպես նաև դրան հաջորդող շրջանի նվաճումներն Ամերիկայի ժողովրդի հաստատակամության և անկախության սկզբունքներին հավատարմության ապացույցն են։ Այս տարի Անկախության օրվա տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն միլիոնավոր ամերիկացիների համար, քանի որ համավարակի պայմաններում խորհրդանշում են վերադարձը բնականոն կյանքին։

Այդ տոնակատարությունները հատուկ կարևորություն ունեն նաև ամերիկահայ մեր հայրենակիցների համար, որոնք ուրույն ներդրում են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման և հզորացման գործում, մեծապես նպաստել մեր պետությունների միջև համագործակցությանը։

Աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ձեր հայտարարությունը, որը Ձեր վարչակազմի՝ մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկն է: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների հարաբերությունները կշարունակեն վերընթաց զարգանալ»։

Նախագահ Սարգսյանը նախագահ Բայդենին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում