Ներքին 5 տարի առաջ - 15:24 02-07-2021

Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրամադրվի վճարովի այլ հանգստյան օր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ (05.07.2021 թ.):

Հաշվի առնելով ոչ աշխատանքային օրն աշխատելու հանգամանքը՝ առաջարկվել է քննական գործընթացում ներգրավված աշխատողներին մեկ ամսվա ընթացքում տրամադրել վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրն ավելացնել ամենամյա արձակուրդին՝ առաջնորդվելով աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով:

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ