Ներքին 5 տարի առաջ - 14:22 01-07-2021

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Հունիսի 30-ին նրա հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:

Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո Նազարյանը շշուկով արձագանքել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացրած էր եւ այն լսելի դարձավ բոլորի համար։ Իսկ Թովմասյանն ԱԺ ամբիոնից քննադատում էր իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը` զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման փաստի վերաբերյալ։

Նազարյանի վիրավորական արտահայտությունից հետո Թովմասյանը պահանջեց հրապարակային ներողություն խնդրել։ Սակայն լրագրողների հետ զրույցում Նազարյանն ասաց, թե չի պատրաստվում ներողություն խնդրել, եւ որ այդ Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի.

«Տիկին Թովմասյանը նախ ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է իր թերթի թղթակից»։

Թե որքան փոխհատուցում է պահանջում Թովմասյանը, մեզ չհաջողվեց ճշտել, Թովմասյանը չպատասխանեց մեր զանգերին։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են