Ավելին 4 տարի առաջ - 21:13 30-06-2021

ԱՀԿ-ն նշել է այն երկիրը, որտեղ կորոնավիրուս չի գրանցվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԿԺԴՀ-ի տարածքում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ չունի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության ներկայացուցիչներին:

ԱՀԿ-ին հայտնի չէ որևէ լուրջ միջադեպի մասին՝ կապված հակահամաճարակային միջոցառումների թուլացման հետ, բացի նրանցից, որոնք տարածվել են լրատվամիջոցների կողմից։ Կառավարության կողմից ԱՀԿ-ին տրամադրած COVID-19-ի վերաբերյալ վերջին թարմացված տեղեկատվության համաձայն (հունիսի 24-ի դրությամբ)՝ մինչ այժմ ԿԺԴՀ-ում COVID-19-ի ոչ մի դեպք չի արձանագրվել», - նշել է մամուլի ծառայությունը: