Արտաքին 5 տարի առաջ - 13:42 28-06-2021

Ռուսաստանը շուկա է հանում «Բայրաքթարի» «մարդասպանին»

Ռուսաստանը շուտով համաշխարհային զենքի շուկա է արտահանելու իր առաջին «Օրիոն-Է» հարվածային անօդաչու սարքը: Պատվիրատուներից արդեն ստացվել են անօդաչու թռչող սարքի ձեռքբերման առաջին հայտերը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրը:

Նախկինում առաջարկվում էր «Օրիոնն» արտահանել միայն հետախուզական տարբերակով՝ առանց ինքնաթիռների զենքի:

Աղբյուրի համաձայն՝ հարվածային «Օրիոն-Է»-ի իրական արտահանումը մեկնարկելու է այս տարվա վերջին-հաջորդ տարվա սկզբին՝ «Կրոնշտադտ» ընկերության կողմից Դուբնայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան բացելուց հետո:

«Ակնկալվում է, որ ռուսական անօդաչու «Օրիոն-Է»-ն շուկայի լավագույն առաջարկներից մեկն է լինելու և այնպիսի մրցակիցների «մարդասպանն» է դառնալու, ինչպիսին է թուրքական «Բայրաքթարը»»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից