Արտաքին 4 տարի առաջ - 16:54 22-03-2022

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է «Բայրաքթարի» ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն առավոտյան ճեպազրույց է անցկացրել։ Գերատեսչությունը հայտնել է, որ ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են ուկրաինական 14 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար»:

Նրանց խոսքով, Ռուսաստանը մեկ օրում հարվածներ է հասցրել ուկրաինական 137 ռազմական օբյեկտների, ռուսական ուղղաթիռները գիշերը ոչնչացրել են ուկրաինական ինը տանկ, յոթ ԲՄՊ և ԲՏՌ: Ինչպես հաղորդվել է, ընդհանուր առմամբ մարտական ​​գործողությունների մեկնարկից ի վեր ոչնչացվել է 230 անօդաչու և 181 զենիթահրթիռային համակարգ։

Ռազմական գործողությունների պայմաններում BBC-ն չի կարող հաստատել այս տեղեկատվությունը։