Արտաքին 5 տարի առաջ - 13:42 25-06-2021

Խիստ բևեռացված հասարակական բանավեճի ֆոնին չեն կարող ճիշտ եզրակացություններ արվել. Կոնրադ Ադենաուեր քաղաքական հիմնադրամ

Գերմանական հայտնի Կոնրադ Ադենաուեր քաղաքական հիմնադրամն անդրադարձել է ներհայստանայան վերջին իրադարձություններին:

1991 թվականին, երբ Հայաստանի Հանրապետությունը վերջապես անկախացավ, երկիրը բացառապես ղեկավարում էին այն նախագահները կամ վարչապետները, որոնք անձնական և անմիջական կապեր ունեին Լեռնային Ղարաբաղի հետ:

Նիկոլ Փաշինյանն առաջինն էր, որը բացարձակապես զուրկ էր այս փորձից:

Եթե նրան համեմատենք Ռոբերտ Քոչարյանի հետ, որը 1991-ից 1994 թվականների առաջին պատերազմում ղարաբաղյան բանակի նախկին «հաջողակ» գեներալ է, այնուհետև Լեռնային Ղարաբաղի և հենց Հայաստանի Հանրապետության նախագահ, ապա Փաշինյանը ոչ միայն զգալիորեն երիտասարդ թվում, այլև՝ անփորձ:

Հայաստանում տեղի ունեցածը պատմական և քաղաքական տեսանկյունից այնքան ազդեցիկ էր, որ Քոչարյանն այլ ելք չուներ, քան խաղի ընթացքը փոխելը:

Քաղաքական հիմնադրամն արձանագրում է, որ, հաշվի առնելով պարտությունը պատերազմում, Լեռնային Ղարաբաղից տասնյակ հազարավոր հայ փախստականների և բազմաթիվ ռազմագերիների առկայությունը, հայկական ընդդիմությունը կարծում էր, որ երկրում հակակառավարական տրամադրություններ են իշխում:

Բայց արդյո՞ք այդքան Փաշինյանի կառավարման քննադատության այլընտրանքն ինքնաբերաբար «հին վերահսկչի» վերընտրում է նշանակում:

Չէ՞ որ, ըստ «Թավշյա հեղափոխության» տրամաբանության, հենց նա պետք է ընդմիշտ հեռանար քաղաքական ասպարեզից :

Ուշագրավ է, որ այս հանգամանքն ընդդիմության կողմից պատշաճ ուշադրության չարժանացավ:

Իշխող կուսակցության և ընդդիմության վերջին երկու խոշոր հանրահավաքները շատ խորհրդանշական էին:

Հունիսի 17-ին Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» կոչ էր անում հանրահավաք անցկացնել Երևանի կենտրոնական հրապարակում: Այդ ցույցին մասնակցել է մոտ 21.000 մարդ:

Նիկոլ Փաշինյանի ուղերձն հստակ էր. «Մենք պետք է շարունակենք մեր նախաձեռնած բարեփոխումները ... խոսքը վերաբերում է Հայաստանի ժողովրդավարական ապագային»:

Ի հակադրություն այս ուղերձին, Քոչարյանի համար այլ առաջնահերություն գոյություն ուներ՝ անվտանգություն և ժողովրդավարություն:

Այս ուղերձի միտքը հստակ էր՝ սկզբից պետք է անվտանգ միջավայր ստեղծվի Լեռնային Ղարաբաղում, որից հետո միայն կարելի է խոսել ժողովրավարության մասին:

Այս երկու ուղերձներն էլ ցույց են տալիս հայկական քաղաքական էլիտային և երիտասարդ սերնդի միջև առկա հակասությունները:

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը շարունակում է հայակական քաղաքական դաշտում էական մնալ, բայց նաև այն շատ անորոշ է՝ ներքաղաքական մարտահրավերները գնահատելու տեսանկյունից:

Ընտրությունների արդյունքները նույնպես ոչինչ չեն պարզաբանում, որովհետև հստակ չէ, թե քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներն ինչպիսի առաջնահերթությամբ են քվեարկել և կամ՝ ինչն են կարևորել քվեարկելիս:

Շատ մարդիկ , որոնք չեն մասնակցել ընտրությանը, հիասթափված էին Փաշինյանի պաշտոնավարման երեք տարուց, բայց նաև հաստատ չէին ցանկանա քվեարկել «հին վերհսկչի» վերադարձման օգտին:

Նրանց մնում էր չքվեարկելու որոշումը:

Գործող վարչապետ Փաշինյանի կողմից տարված հստակ հաղթանակից հետո էլ դժվար է Հայաստանի ապագայի մասին կանխատեսումներ անել:

Բացառապես տրամադրությունից բխող և խիստ բևեռացված հասարակական բանավեճի ֆոնին հեռուն գնացող եզրակացություններ չեն կարող արվել:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը