copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:35 24-06-2021

Թրամփը Չինաստանին մեղադրում է Ուհանի լաբորատորիայում կորոնավիրուսի ապացույցները ոչնչացնելու մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ՉԺՀ իշխանություններն արդեն ոչնչացրել են Ուհանի լաբորատորիայից նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ենթադրյալ ապացույցները: Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:

Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով, նա ի սկզբանե վստահ էր, որ COVID-19-ը սկսել է տարածվել չինական լաբորատորիայից:

Այնուամենայնիվ, Թրամփը կարծում է, որ դա «հավանաբար պատահականություն» էր, թեև կան մարդիկ, որ չեն հավատում դրան:

Զրույցի ընթացքում քաղաքական գործչին հարցրել են նաև, թե արդյոք, նրա կարծիքով, հաջող է ընթանալու կորոնավիրուսի ծագման հանգամանքները պարզելու վերաբերյալ դատավարությունը:

«Հիմա արդեն շատ ուշ է: Կարծում եմ՝ ապացույցները խիստ վնասվել են»,- պատասխանել է ԱՄՆ նախկին ղեկավարը:

Ամենից շատ դիտված