Արտաքին 4 տարի առաջ - 10:08 30-10-2021

ԱՄՆ հետախուզությունը կորոնավիրուսի ծագումը կապել է Ուհանի ինստիտուտի հետ

ԱՄՆ հետախուզության կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ ԱՄՆ հետախուզական ծառայություններից մեկն այն կարծիքին է, որ COVID-ը ծագել է Ուհանի ինստիտուտի լաբորատորիայից։

Միևնույն ժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ ՉԺՀ-ն նախապես չի իմացել COVID-19-ի բռնկման մասին։

ԱՄՆ հետախուզական հանրությունը նաև նախապատվություն չի տալիս կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բնական կամ լաբորատոր՝ երկու առաջատար տեսություններից որևէ մեկին։

Նաև ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ Չինաստանը COVID-19-ը որպես կենսաբանական զենք չի մշակել։ Բացի այդ, թերահավատություն է արտահայտվել այն պնդումների առնչությամբ, որ կորոնավիրուսը Չինաստանի սահմաններից դուրս հայտնաբերվել է 2019թ.-ի նոյեմբերից շուտ։

Հետախուզությունը կարծում է, որ վիրուսը գենետիկորեն ձևափոխված չէ:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց