Արտաքին 5 տարի առաջ - 18:06 23-06-2021

Ռուսական նավերից նախազգուշական կրակոցներ չեն արձակվել բրիտանական ականակրի ուղղությամբ. Մեծ Բրիտանիայի ՊՆ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, որ Սևծովյան նավատորմը, ԱԴԾ սահմանային ծառայության հետ համատեղ, կասեցրել է բրիտանական 45 HMS Defender ականակրի կողմից պետական ​​սահմանի խախտումը՝ նախազգուշական կրակոցներ արձակելու միջոցով, ինչպես նաև նետելով չորս ավիառումբ:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական նախազգուշական կրակոցները չեն արձակվել Սև ծով մուտք գործած թագավորական նավատորմի HMS Defender նավի ուղղությամբ: Այն նաև չի ընդունել պնդումը, թե իր ճանապարհին ռումբեր են նետվել:

«Մենք կարծում ենք, որ ռուսները Սև ծովում իրականացրել են հրետանային զորավարժություններ, որոնց մասին նախապես նախազգուշացրել էր ծովային միությունը»,- ասվում է պաշտպանության նախարարության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավը խաղաղ անցում է կատարում Ուկրաինայի տարածքային ջրերով՝ միջազգային օրենքներին համապատասխան:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում