Ներքին 5 տարի առաջ - 15:06 23-06-2021

Պատերազմում վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձանց Արցախում կտրամադրվի միանվագ 500.000 դրամ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ստորագրել է ԱՀ կառավարության որոշում, համաձայն որի՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած Արցախի Հանրապետությունում հաշվառված այն անձանց, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500 000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն:

Ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձանց են հավասարեցվում նաև պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում (վնասվածք) ստացած այն անձինք, ովքեր տարաբնույթ պատճառներով չեն դիմել բժշկական օգնություն ստանալու համար, կամ դիմել և տարաբնույթ պատճառներով չեն ստացել այն:

Դրամական օգնություն ստանալու համար շահառուները հուլիսի 5-ից կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կարճ համարին: Այնուհետև շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և ապացույցները տասնհինգ օրվա ընթացքում ուսումնասիրվելու և քննարկվելու են, ինչի արդյունքում կազմվելու է եզրակացություն՝ դրամական օգնություն նշանակելու կամ դրամական օգնության նշանակումը մերժելու մասին:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է