Ներքին 2 տարի առաջ - 14:16 10-01-2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շուրջ 1000 քաղաքացի դեռ չեն օգտվել 100 000 դրամ միանվագ աջակցությունից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 112 000 անձ ստացել է միանվագ 100 000–ական դրամները։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, ամփոփելով 2023 թվականը, հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Նրանցից 80 527-ը չափահաս են, 31 533-ը` անչափահաս»,- ասաց նա։

Նախարարը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռ չեն օգտվել պետության կողմից տրամադրվող 100 000 դրամ միանվագ աջակցությունից․ «Մենք պետք է վստահ լինենք այդ շահառուների ներկայացված տվյալների արժանահավատությանը, պետք է համադրենք մեր ձեռքի տակ եղած տվյալները, և առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում տվյալների վերջնական ստուգումը կավարտվի, և շահառու հանդիսացող անձանց դրանք կփոխանցվեն»։

Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ 40 000 + 10 000-ական դրամները հոկտեմբերին ստացել է 104 027 անձ, նոյեմբերին` 77 503, դեկտեմբերին`82 266։
Աջակցության մյուս ծրագրի շրջանակում էլ 50 000-ական դրամները 2023 թվականի նոյեմբերին ստացել է 69 429 անձ, իսկ դեկտեմբերին` 74 430։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է