Պատմաբան Միքայել Մակխասյանի կարծիքով տարածաշրջանում ևս երկու երկիր՝ Վրաստանն ու Ռուսաստանը, ունեն պատմական նման ժամանակահատված, երբ պարտված իշխանությունները շարունակել են ղեկավարել:
Տարածաշրջանի ամենաթարմ օրինակը Վրաստանն է, որտեղ նախագահ Սաակաշվիլին 2008 թ. Հարավօսեթական պատերազմում պարտվելուց հետո ևս 4.5 տարի մնացել է Վրաստանի նախագահ։
Ներկայացնելով Ռուսաստանի օրինակը՝ պատմաբանը նշեց, որ 1996 թ. հունիսի 10-ին Նազրանի համաձայնագրով ռուսական բանակը պետք է դուրս բերվեր Չեչնիայից, բայց հուլիսի 3-ին ընտրվեց Ռուսաստանի նախագահ։
Ըստ Նազրանի համաձայնագրի՝ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը պարտավորվեց ռուսական բանակը դուրս բերել Չեչնիայից։
Դրանից 6 օր անց նախագահական ընտրությունների 1-֊ին փուլում նա ստացավ քվեների 35,32 %֊ը, իսկ երկրորդ փուլում` հուլիսի 3-ին, 53,82 % քվեներով ընտրվեց Ռուսաստանի նախագահ։
«Բորիս Ելցինն իր նախընտրական քարոզչությունը կառուցել էր խորհրդային կոմունիստական անցյալը քննադատելու և ժողովրդավարություն խոստանալու վրա, քանի որ նրա գլխավոր մրցակիցը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գեննադի Զյուգանովն էր։ Վերջինս իր հերթին քաղաքացիներին հիշեցնում էր խորհրդային անցյալի հզորության և հաջողությունների մասին»,-փաստեց պատմաբանը:
Ընդամենը 1 ամիս անց` 1996 թ. օգոստոսի 6-ին, չեչենական զորամիավորումները գրավեցին Գրոզնին, Արգունը և Գուդերմեսը (վերջինս առանց կռվի հանձնվեց)։
Այս ամենին հաջորդեց օգոստոսի 31-ին ստորագրված Խասավյուրտի համաձայնագիրը, որով ռուսական զորքերն ամբողջությամբ դուրս էին բերվում Չեչնիայից և հանրապետության կարգավիճակի հարցի վերջնական լուծումը հետաձգվում էր մինչև 2001 թ. դեկտեմբերի 31։
«Ռուսական կողմի համար այս խայտառակ փաստաթղթերի պայմանավորվածությունները ՌԴ-ն կարողացավ հաղթահարել միայն հաջորդ նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք, երբ 2001 թ. փետրվարի 6-ին ռուսական բանակը 40-օրյա մարտերից հետո վերցրեց քաղաքը»,-նշեց պատմաբանը։