Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 09:55 21-06-2021

Շվեդիան երկարաձգել է մուտքի սահմանափակումները. կան բացառություններ

Շվեդիան երկարաձգել է Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական տարածքի երկրների քաղաքացիների մուտքի արգելքը:

Այս մասին հայտնում է երկրի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել դեպի Շվեդիա մուտքի արգելքը՝ կորոնավիրուսի անորոշ վիճակով պայմանավորված: Շվեդական կանոնները ներկայումս հարմարեցված են ԵՄ կանոններին և միևնույն ժամանակ երկարացնում են ճանապարհորդության արգելքը մինչև օգոստոսի 31-ը»,- նշված է հայտարարության մեջ:

Բացառությունները վերաբերելու են այն անձանց, որոնք ունեն պատվաստման վկայական, կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք կամ հակամարմինների առկայության վկայական: Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումներ չեն լինի: