Ներքին 5 տարի առաջ - 22:58 19-06-2021

Մանրամասներ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործից

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մանրամասներ է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործից։

Ըստ Խուդոյանի՝ գործի շրջանակներում Վանեցյանը համաձայնել է հանձնել իր հեռախոսը նախաքննության մասնագետներին, ինչի արդյունքում պարզվել է, որ Վանեցյանի հեռախոսում գաղտնալսող սարքեր չկան։ Ընդհանուր առմամբ՝ առանձնահատուկ ոչինչ չի հայտնաբերվել։

Իսկ երբ հերթը հասել է Սասուն Խաչատրյանին, նա հրաժարվել է տրամադրել իր հեռախոսը՝ պատճառաբանելով, որ գաղտնալսումից հետո ինքնուրույն է փորձել քանդել այն, որպեսզի հասկանա, որևէ օտար սարքավորում դրանում առկա՞ է, թե՞ ոչ։ Սակայն, ըստ Խաչատրյանի ցուցմունքի, քանդելու ընթացքում, նա կոտրել է հեռախոսը և դեն նետել այն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը