Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:13 11-07-2023

Նոր մանրամասներ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2022 թվականի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն պայթյունից տուժածներին կրկին հրավիրում է ԱԱԾ՝ հարցաքննության։ Մինչ այդ, նկատենք, որ ողբերգական դեպքից 1 տարի անց առեւտրի կենտրոնի սեփականատերերից որեւէ մեկին նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել։

Հիշեցնենք, որ իրավապահ համակարգը ողբերգական դեպքով այս տարվա փետրվար ամսին հայտարարեց, որ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի եւ 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի եւ փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված եւ միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն կալանավորվել էր։

Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը եւ 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Այս պահին, սակայն, արգելանքի տակ է գտնվում մեկ անձ. «խոշոր ձկները» մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննել էր Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանին, սակայն նրա պատասխանատվության հարցը իրավապահներն այդպես էլ մեկ տարի անց չկարողացան առաջ քաշել։

Հիշեցնենք, որ ողբերգական պայթյունը խլեց 17 հոգու կյանք, որոնցից մեկին փրկարարները այդպես էլ չգտան, ու հարազատները պայթյունի վայրից իրենց հարազատի ենթադրյալ մոխիրը հուղարկավորեցին»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում