Արտաքին 5 տարի առաջ - 18:21 19-06-2021

Պուտինը Շոյգուին և Լավրովին ցանկանում է տեսնել «Եդինայա Ռոսիա»-ի ընտրացուցակի առաջին հնգյակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է այն անձանց անունները, որոնց կցանկանար տեսնել «Եդինայա Ռոսիա» կուսակցության դաշնային ցուցակի առաջին հնգյակում:

Նրանք են՝ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Շմելևան և ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան:

Պուտինն ընդգծել է, որ Դմիտրի Մեդվեդևի և «Եդինայա Ռոսիա»-ի այլ առաջնորդների հետ քննարկել է ընտրությունների թեկնածուներին: «Եդինայա Ռոսիա»-ի դաշնային ցուցակը պետք է գլխավորեն ամենաարժանի մարդիկ: Այս թեկնածությունները Վլադիմիր Պուտինի հետ մեր համատեղ առաջարկն են»,- ասել է Մեդվեդևը: Նա հույս է հայտնել, որ Պուտինի առաջարկը հավանության կարժանանա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը