Մամուլ 5 տարի առաջ - 07:36 18-06-2021

Ավշարցիներն ատամ են ցույց տվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Արարատի մարզի Ավշար համայնքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանի այցի նախորդ գիշերը «Հայաստան» դաշինքի պաստառի վրա անհայտ անձինք ներկ են լցրել, ավշարցիները, առավոտյան տեսնելով դա, փակել են գյուղ մտնող ճանապարհը եւ հայտարարել, որ Փաշինյանին չեն թողնելու գյուղ մտնել։ Կարմիր բերետավորներ են ժամանել գյուղ, որ իրավիճակը հարթեն, բայց գյուղացիները հաստատակամ են եղել եւ պահանջել են պաստառը փոխել՝ հակառակ դեպքում իշխանական շարասյունը չի մտնելու գյուղ։

Կարմիր բերետավորները հեռացել են, գյուղ են եկել ոստիկանները եւ մինչեւ Փաշինյանի գալն իրենց ձեռքով փոխել են պաստառը։ Դրանից հետո գյուղացիները թույլ են տվել, որ Փաշինյանի շարասյունը մտնի գյուղ, բայց հավաքին գրեթե մարդ չի մասնակցել։ Նա եկել է, մի 10 րոպե գոռգոռացել եւ հեռացել։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ավշար համայնքի գյուղապետ Սուրիկ Խաչատրյանից, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե հեռախոսազանգի միջոցով չի պատասխանում հարցերի եւ որ զբաղված է»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում