Մամուլ 5 տարի առաջ - 07:35 18-06-2021

Սուրեն Զոլյանն ուրախ է, որ որդին այլևս իշխանության հետ չէ․ Հրապարակ

«Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ մեզ հետ զրույցում չթաքցրեց իր ուրախությունը, որ որդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը, այլևս չի շարունակելու ճանապարհը գործող իշխանության հետ, ընդգրկված չէ ՔՊ նախընտրական ցուցակում։ Արդյոք Ձեր սկանդալային գրառո՞ւմն է դեր խաղացել որդուդ դուրս մնալու հարցում․ հիշեցնենք, որ Զոլյանը պատերազմից հետո Փաշինյանի մասին գրել էր. «Վաղն իր գժի թուղթը կհանի և որպես անմեղսունակ՝ պատասխանատվությունից կազատվի»։

Զոլյանը պատասխանեց, որ դա որդու որոշումն է եղել․ «Ինքը գիտությամբ է ուզում զբաղվել, չափահաս մարդ է՝ ինքն էր ի սկզբանե որոշել, թե որտեղ լինի։ Համենայնդեպս, դուք նայեք, որ վերջին շրջանում ինքը հրապարակային հայտարարություններ չէր անում, ի տարբերություն մնացած պատգամավորների։ Չեմ կարծում, թե իմ ազդեցությունն է, դա իր որոշելիքն է»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ անցած երեք տարիներին չե՞ք հուշել Ձեր որդուն, որ իշխանության քայլերը լավ տեղ չեն տանում։ «Ոչ, ես չեմ խառնվել, ամենաանշնորհակալ գործն է ուրիշի գործերին խառնվելը»։ Ի դեպ, երեկ իմքայլական պատգամավոր Մ․ Զոլյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս քաղաքականությունից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում