Ավելին 5 տարի առաջ - 20:30 17-06-2021

Վան Դամի որդին ամուսնացել է ադրբեջանցի դաշնակահարուհու հետ

Հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամի որդին՝ Քրիստոֆեր Վան Վարենբերգը, ամուսնացել է ադրբեջանցի դաշնակահարուհի Սուադ Հաջիզադեի հետ, հայտնում է Sputnik- ը:

Նորապսակները որոշել են հրաժարվել հանդիսավոր արարողությունից և օրինականացրել են հարաբերությունները Ստամբուլում (Թուրքիա) Ադրբեջանի դեսպանությունում:

Սուադ Հաջիզադեն 21 տարեկան է: Նա Ադրբեջանի նախագահի կրթաթոշակառու է, երեք տարեկանից երաժշտությամբ է զբաղվել, սովորել է Բաքվի եվրոպական ճեմարանում, մասնակցել է միջազգային փառատոների ու համերգների:

34-ամյա Քրիստոֆերը Վան Դամի և նախկին բոդիբիլդեր Գլեդիս Պորտուգեզի որդին է: 1992 թվականից նա նկարահանվում է ֆիլմերում։ Էկրանին նա առաջին անգամ հանդես է եկել որպես երիտասարդ Լյուկ Դևերո՝ «Ունիվերսալ զինվոր» ֆանտաստիկ մարտաֆիլմում, որից հետո նկարահանվել է հոր մասնակցությամբ ֆիլմերում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին