Մամուլ 5 տարի առաջ - 07:23 17-06-2021

Քննչական կոմիտեի ղեկավարի հրաժարականը հետաձգվել է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․«Հունիսի 15-ին Սլավոնական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Թեման վերաբերել է ռազմական իրավունքին, ավելի կոնկրետ՝ «ռազմական հանցագործությունները՝ միջազգային իրավունքի տեսակետից» թեմայի շրջանակներում է եղել։

Ատենախոսությունը գրվել, և պաշտպանությունը կայացել է ռուսերենով, գիտական ղեկավարը և ընդդիմախոսները ռուս մասնագետներ են եղել։ Ներկաներից մեկը նշեց, որ անցել է փայլուն՝ հիացական կարծիքներ են հնչել․ ի դեպ, ուժային ղեկավարներից Գրիգորյանը միակն է, որն անվերապահ չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգները, իսկ վերջին շրջանում լուրեր տարածվեցին, թե նա դիմում է գրել, որ հեռանա, սակայն հարցի լուծումը հետաձգել են ընտրություններից հետո»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում