Արտաքին 5 տարի առաջ - 23:53 16-06-2021

ԱՄՆ-ն և Ռուսաստանը պատրաստվում են սպառազինությունների վերաբերյալ կարևոր համաձայնագրի․ Բայդեն

ԱՄՆ-ը և Ռուսաստանը աշխատում են զենքի նոր և խոշոր գործարքի վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Ժնևում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Մենք համաձայնություն ունենք զենքի վերահսկման հիմնական համաձայնագրի վրա աշխատելու համար», - Ժնևը լքելուց առաջ ասել է Բայդենը: Միևնույն ժամանակ, ամերիկյան պետության ղեկավարը չի հայտնել մանրամասներ այս համաձայնագրի վերաբերյալ:

Ավելի վաղ Պուտինն ու Բայդենը հանդիպումից հետո ընդունել էին համատեղ հայտարարություն, որում նրանք շեշտում էին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հավատարմությունը միջուկային զենքի վերահսկման սկզբունքին: Ըստ Բայդենի՝ Սառը պատերազմը չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԱՄՆ-ի շահերից:

Բացի այդ, երկու պետությունների ղեկավարները, ըստ Բայդենի, պայմանավորվել են խոչընդոտել Իրանի կողմից սեփական միջուկային զենք ստեղծելու ծրագրին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի