Ներքին 5 տարի առաջ - 14:33 16-06-2021

Մուրճը սառը զենք չի համարվում. Արա Ֆիդանյան

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, պատասխանելով հարցին, թե նորմա՞լ է, երբ Նիկոլ Փաշինյանը մուրճով է քարոզարշավ իրականացնում, ասաց․ «Այդ հարցը ոստիկանության տիրույթից դուրս է, կարծում եմ՝ այն մեր կողմից ենթակա չէ որևէ մեկնաբանության»։

Քաղաքացու՝ մուրճով քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ վերջինս նշեց, որ մուրճը սառը զենք չի համարվում։

«Ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները։ Եթե ոստիկանությունը կտեսնի, որ այդ մուրճը նախատեսված է, և կունենա հստակ տեղեկատվություն՝ կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, եթե դուք ունենք նման տեղեկատվություն, խնդրում եմ՝ մեզ տրամադրեք, վստահեցնում եմ, որ կզբաղվենք։ Քրեաիրավական տեսանկյունից մեկնաբանություններով որևէ կերպ թե՛ սպառնալիք իր մեջ չի ներառում, և թե՛ առավել ևս սառը զենք չի համարվում»,- ասաց Ֆիդանյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին