Մամուլ 5 տարի առաջ - 08:10 15-06-2021

Փաշինյանի այցը հարամողներին սպառնում են. Հրապարակ

«Գրեթե ամեն քաղաքում և գյուղում գտնվում են մարդիկ, որոնք Փաշինյանին «դիմավորում» են վանկարկումներով՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, թո՛ւրք», ոմանք էլ՝ «սյունյաց ողջույնով»։ Այս ամենի դեմն առնելու համար Փաշինյանը դիմել է ուժային մեթոդներին՝ նրան ուղեկցողները հենց տեղում ծեծի են ենթարկում նման վանկարկումների հեղինակներին կամ հրավիրում են ոստիկանություն, իսկ ավելի վաղ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարեցին՝ քարոզարշավին խոչընդոտողների համար քրեական պատիժ սահմանելով, բայց դա չի զսպում մարդկանց։

Մեզ պատմեցին, որ ամեն քաղաք այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության և ԱԱԾ աշխատակիցներն այցելում են հավանական «ողջունողներին» և սպառնում, որ եթե Փաշինյանի այցը «հարամեն»՝ հայհոյեն, որևէ բան վանկարկեն, կտանեն բաժին։ Օրինակ՝ նախօրեին Չարենցավան կատարած այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները մոտեցել են հականիկոլական անձանց և հասկացրել, որ իրենք էլ դեմ չեն Փաշինյանին «ողջունելուն», բայց իրենց հրահանգված է բերման ենթարկել նրանց, դրա համար նախապես «լավով զգուշացնում» են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ