Արտաքին 5 տարի առաջ - 22:57 12-06-2021

Վրաստանը 2-3 ամիս աշխատանքներ է տարել հայ ռազմագերիների վերադարձի շուրջ․ Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը վերջին 2-3 ամիսներին աշխատում էր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ` 15 հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

«Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք շատ ակտիվ աշխատում էինք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ (ԱՄՆ) հետ՝ այս արդյունքն իրագործելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք նման արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական գործընկերներ Ադրբեջանին և Հայաստանին, որոնք շատ լավ գիտակցում են, որ անհրաժեշտ է փոխադարձ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», - ասել է Զալկալիանին, որի խոսքերը փոխանցում է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:

Զալկալիանին հավելել է նաև, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունքի հասնելու համար շուրջօրյա կապ է պահպանել ամերիկացի գործընկերների հետ: «Վարչապետն ինքը 24 ժամ աշխատում էր և անձամբ մասնակցում էր բանակցային գործընթացին մեր հիմնական ռազմավարական գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին: Մի քանի օր առաջ Թբիլիսիում մեզ այցելեց ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի գլխավորած պատվիրակությունը։ Դրանից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակությունը մեկնել է տարածաշրջան։ Նա և՛ Երևանում էր, և՛ Բաքվում, որից հետո վերադարձավ Թբիլիսի, և բանակցությունները շարունակվեցին այստեղ», - ավելացրել է նա:

Շաբաթ օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Աղդամի շրջանում տեղադրված 97,000 հակաօդային և հակատանկային ականների քարտեզի դիմաց 15 ռազմագերիների Հայաստան վերադարձի մասին: Ինչպես նշել է գերատեսչությունը, փոխանակումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ:

Անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններից հետո ստորագրված նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններ՝ ներառյալ Աղդամը, անցել են Բաքվի վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքների ականազերծումը շարունակում է մնալ հետպատերազմյան հիմնական խնդիրներից մեկը Բաքվի և Երևանի միջև:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել