Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:35 10-06-2021

ԵՄ-ն պատվաստվածներին կթույլատրի ազատ ճամփորդել իր տարածքում

Եվրամիությունը պատրաստվում է հաստատել Եվրահանձնաժողովի առաջարկը, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված քաղաքացիները հուլիսի 1-ից ազատ տեղաշարժման իրավունք կստանան Միության տարածքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

Բացի այդ, երկրներն անհատապես կկարողանան թույլ տալ մուտք գործել այն ճանապարհորդներին, որոնք պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ են ստացել:

Ըստ աղբյուրների՝ ակնկալվում է, որ ԵՄ իշխանությունները կավելացնեն այցելելության անվտանգ վայրերի ցուցակը:

Հունիսի 9-ին Եվրախորհրդարանը վերջնական քվեարկության ժամանակ հավանություն է տվել Եվրոպական միությունում թվային սերտիֆիկատի ներդրմանը, որը հաստատում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների անցումը: COVID սերտիֆիկատի համակարգը կսկսի գործել հուլիսի 1-ից: Մեկ փաստաթուղթը կգործի 12 ամիս: Այն կտրամադրվի ազգային իշխանությունների կողմից կտրամադրվի անվճար, և ցանկության դեպքում՝ քաղաքացիները նույնպես կկարողանան ձեռք բերել թղթային վկայագիր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները