Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 22:48 02-06-2021

Շվեյցարիան Sputnik V-ով պատվաստվածներին չի թույլատրի մասնակցել Պուտին-Բայդեն հանդիպմանը

Շվեյցարիան հավատարմագրում չի տրամադրելու Ռուսաստանի և Ամերիկայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովին Ռուսաստանի Sputnik V պատվաստանյութ ստացողների համար: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի Միջազգային գործերի դաշնային դեպարտամենտի (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Ալեն Էլտշինգերը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ։ Ճանաչված պատվաստանյութերը նրանք են, որոնք հաստատվել են Հասարակական առողջության դաշնային գրասենյակի և Դեղերի եվրոպական գործակալության կողմից», - ասել է Էլտշինգերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Sputnik V-ն հավատարմագրում կստանա միջոցառման համար:

Ավելի վաղ Շվեյցարիան մամուլի հավատարմագրում էր բացել Ժնևում Պուտինի և Բայդենի հանդիպման համար: Նշվում է, որ մամուլի կենտրոնը կգործի հունիսի 14-ի ժամը 14-ից մինչև հունիսի 17-ի կեսօր: Հավատարմագրումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները էլեկտրոնային փոստով մանրամասն տեղեկություններ կստանան բեյջեր ստանալու վերաբերյալ:

Դրանից առաջ Կրեմլը և Սպիտակ տունը հաստատել էին, որ պետությունների ղեկավարները կհանդիպեն հունիսի 16-ին Ժնևում: ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենն ապրիլին կայացած հեռախոսազրույցի ընթացքում իր ռուս գործընկերոջն առաջարկել է բանակցություններ վարել երրորդ երկրում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները