Հյուսիսկորեացի մարզիկները չեն մասնակցելու Տոկիոյի օլիմպիական խաղերին
copy image url

Հյուսիսկորեացի մարզիկները չեն մասնակցելու Տոկիոյի օլիմպիական խաղերին

Սպորտ 3 տարի առաջ - 13:11 09-06-2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ հյուսիսկորեացի մարզիկները չեն մասնակցելու Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Ադամսը:

Դեռևս ապրիլին Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով մտադիր է հրաժարվել խաղերի մասնակցությունից: Այս իմաստով ՄՕԿ–ԿԺԴՀ երկամսյա բանակցությունները արդյունավետ չեն եղել:

ՄՕԿ-ի գործկոմը մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին կոչ է արել անհապաղ վերաբաշխել ԿժԴՀ-ի մարզիկներին տրված ուղեգրերը:

Որոշումն ընդունվել է այն մարզիկների շահերը բավարարելու համար, որոնք ունեն օլիմպիական վարկանիշին գրեթե հավասարազոր միավորներ: