Արտաքին 5 տարի առաջ - 22:42 28-06-2021

Բայդենը որոշել է չմեկնել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի մասնակցի Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ճապոնական մամուլը գրում է, որ հնարավոր էնառաջին տիկին Ջիլ Բայդենը ներկայացնի ԱՄՆ-ն Օլիմպիական խաղերում: Նա հնարավոր է հանդիպի Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ:

2018-ի Փհենյանի խաղերի բացման արարողությանը Միացյալ Նահանգները ներկայացնում էր այն ժամանակվա փոխնախագահ Մայք Փենսը, իսկ պետքարտուղար Ջոն Քերին մասնակցել է Ռիոյին 2016 թ. խաղերին։ Ինչ վերաբերում է առաջին տիկնանց, Միշել Օբաման 2012-ին Լոնդոնում է ներկայացրել Միացյալ Նահանգները:

Այսպիսով, Օլիմպիական խաղերի ընթացքում Ամերիկայի նախագահի կնոջ ժամանումը Ճապոնիա, եթե դա տեղի ունենա, չի առանձնանա ընդհանուր ավանդույթից, երբ Միացյալ Նահանգները ներկայացնում են կամ պետության երկրորդ կամ երրորդ դեմքերը, կամ նախագահների կանայք:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ